Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կուբանում հայտնաբերվել է տեղանքի համար եզակի սաղավարտ

21:10, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Կուբանում հայտնաբերվել է տեղանքի համար եզակի սաղավարտ

Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի հնագույն գերեզմաններում հնագիտական պեղումների արդյունքում գիտնականները մի շարք հետաքրքիր գտածոներ են հայտնեբերել:
     Դրանց թվում է յուրահատուկ բրոնզե սաղավարտը: Ընդհանուր առմամբ` հնագետները հետազոտել են ժամանակակից Կուբանի տարածքում պատմության տարբեր ժամանակահատվածներում ապրող ժողովուրդներին պատկանող 29 գերեզմանատեղիներ: Երկաթե դարի սարմատական գերեզմաններում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զարդեր, սպասքի պարագաներ, զենքեր, բրոնզե հայելիներ:

Այդ ժամանակաշրջանի հետաքրքիր գտածոներից մեկը զանգվածեղ, լայն (10 սմ) սուրն է, որի երկարությունը մոտ 80 սմ է:
Ամենահետաքրքիր գտածոներից մեկը հռոմեական դարաշրջանի բրոնզե սաղավարտն է, որը ենթադրաբար պատկանում է Ք. ա. II-I դարերին: Այս տարածաշրջանում սա եզակի գտածո է: Բավական է նշել, որ ժամանակակից Ռումինիայի տարածքում, որը ժամանակին եղել է հռոմեական Դաքիա նահանգը, մինչ օրս հայտնաբերվել է միայն 2 նմանատիպ սաղավարտ, ժամանակակից Թուրքիայի տարածքում` 1: Հնագետները ենթադրում են, որ սաղավարտը կարող է լինել այն սպառազինության բաղկացուցիչ մասը, որով իր դաշնակից սարմատներին զինել է հայոց Տիգրան Մեծի աներ, Պոնտոսի հզոր արքա Միհրդատ Եվպատորն իր բազմաթիվ պատերազմների ժամանակ:

9040 | 0
Facebook