Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չեմ չափազանցնում` Հայաստանը վերածվել է դժոխքի. ՀԱԿ առաջնորդ

18:30, կիրակի, 22 ապրիլի, 2012 թ.
Չեմ չափազանցնում` Հայաստանը վերածվել է դժոխքի. ՀԱԿ առաջնորդ

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական հանդիպումը երեկ Կոտայքի մարզում էր: Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե քաղաքացիները մայիսի 6-ին քվեարկեն գործող իշխանությունների օգտին. ''Գնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հետևից, գնացեք։ Բայց իմացեք, գնում, հասնում եք անդունդի եզրին, ինքն անդունդից թռնում է մյուս ափը, դուք գլորվում եք անդունդը'':

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Տեր-Պետրոսյանն ասել է, որ մարդիկ գաղթում են, որովհետև գողերի ձեռքն է երկիրը և մարդկանց հնարավորւթյուն չեն տալիս շնչելու, նրանց թշվառության են մատնել:

Ըստ նրա` 1998 թվականից մինչ օրս Հայաստանից մեկ միլիոն մարդ է հեռացել։ ''Ստալինը զոռով էր մարդկանց տանում Յակուտսկ, Ալթայ, Սիբիր, հիմա Սերժ Սարգսյանն էնպիսի թշվառության է մատնել ժողովրդին, որ ժողովուրդը կամավոր է գնում նույն իրենց պապերի լագերները...'', - ասել է ՀԱԿ առաջնորդը:

17401 | 75
Facebook