Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման մակարդակի սառեցմանը». Պուտին

17:35, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման մակարդակի սառեցմանը». Պուտին

Նավթի արդյունահանման մակարդակի սառեցումը կամ կրճատումը կարևոր որոշում է նավթի շուկայում կայունություն պահպանելու համար, և Ռուսաստանը պատրաստ է միանալ համապատասխան համաձայնագրին: Այս մասին երկուշաբթի օրը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
    
     «Ռուսաստանը պատրաստ է միանալ արդյունահանման սահմանափակման համատեղ քայլերին և կոչ է անում դա անել նավթի մյուս արտահանողներին»,- ասել է նա:
    
     Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում ևս կհամագործակցի էներգետիկայի ոլորտում բոլոր շահագրգիռ կողմերի հետ` «փոխշահավետ և հավասար գործընկերության սկզբունքների հիման վրա»:

3433 | 0
Facebook