Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada 4х4–ը մոդեռնացված կախոց է ստացել

02:05, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Lada 4х4–ը մոդեռնացված կախոց է ստացել

Lada 4х4–ը հագեցվել է կատարելագործված կախոցով, որը բարելավել է «ավտոմեքենայի հարմարավետությունը, հուսալիությունն ու կառավարելիությունը»: Այս մասին հաղորդում է Autonews-ը՝ հղում անելով «ԱվտոՎԱԶ»-ի մամուլի ծառայությանը:
     Արտաճանապարհային մեքենայի առջևի անվակունդերում կիրառվել է նոր, պարբերական կարգավորում չպահանջող առանցքակալ: Ընկերությունն ընդգծել է, որ ի տարբերություն համանման թյունինգ-տարբերակների, գործարանային առանցքակալն ունի ռեսուրսի և հուսալիության բարձր մակարդակ:
     Շասիի մոդեռնացման են ենթարկվել Lada 4x4 և Lada 4x4 Urban-ի բոլոր կոմպլեկտավորումներն՝ ինչպես երեքդռնանի, այնպես էլ հինգդռնանի թափքով:
     Lada 4x4-ը հագեցվում է 1,7-լիտրանոց շարժիչով, որը զարգացնում է 83 ձիաուժ հզորություն և 129Նմ պտտող պահ: Շարժիչը համադրվում է հինգաստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ:

12633 | 0
Facebook