Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օբաման արթնացել է և տեսել Ռուսաստանի իրական դեմքը». The Wall Street Journal

16:25, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
«Օբաման արթնացել է և տեսել Ռուսաստանի իրական դեմքը». The Wall Street Journal

Օբամայի վարչակազմին յոթ ու կես տարի պահանջվեց վերջապես արթնանալու և պուտինյան Ռուսաստանի բնույթը գիտակցելու համար, գրում է The Wall Street Journal-ը խմբագրական հոդվածում:
     «Ուրբաթ օրը Ջոն Քերին հայտարարեց, որ Ռուսաստանի և Սիրիայի կառավարություններին անհրաժեշտ է ստուգել ռազմական հանցագործությունների կասկածով, իսկ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունն իր վստահությունը հայտնեց, որ Դեմոկրատական կուսակցության վրա քիբերհարձակումների ետևում կանգնած է ՌԴ կառավարությունը»,- հիշեցնում է պարբերականը:
     Թերթի կարծիքով` Քերիի վրդովմունքը` Սիրիայի իրադարձությունների հետ կապված, մեծ հետևանքներ չի ունենա, քանի որ Օբամայի ինքնաբացարկը Սիրիայում միջամտությունից համարյա զրկել է ԱՄՆ-ին տեղում իրավիճակի վրա ազդեցությունից:
     «Այլ բան է՝ միջամտությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին»,- նշում է թերթը:
     «Միայն մեկ հրապարակային հայտարարությունը չի կանգնեցի ռուսական կողմին: Պուտինը մտադիր չէ դադարեցնել իր գործողությունները, քանի որ նա և Ռուսաստանը երբեք չեն վճարել իրենց քիբերգողության համար»,- մեկնաբանում է թերթը:

8355 | 0
Facebook