Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ու Ասադը պետք է դատարանի առջև կանգնեն` Սիրիայում ռազմական հանցագործության համար». The Washington Post

15:30, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
«Պուտինն ու Ասադը պետք է դատարանի առջև կանգնեն` Սիրիայում ռազմական հանցագործության համար». The Washington Post

«Թվում է, թե միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի կարող վերջ դնել շարունակվող ռազմական հանցագործություններին, որոնք կատարում են սիրիական ռեժիմն ու նրա ռուսական դաշնակիցները, մանավանդ` Հալեպում: Սակայն կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը` երկու երկրների ղեկավարներն ու շարքային պաշտոնատար անձինք խոցելի են դառնում արդարադատության տեսանկյունից և մի քանի միջոցներով կարող են պատասխանատվության կոչվել»,- գրում է Ջոշ Ռոգինը The Washington Post-ում:
     Անցած ամիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել Սիրիայում տիրող իրավիճակը Միջազգային քրեական դատարանի (ICC) դիտարկմանը: «Սակայն Ռուսաստանը միանշանակ վետո կդներ նման քայլի վրա, և քանի որ ոʹչ Սիրիան, ոʹչ Ռուսաստանը չեն վավերացրել Հաագայի միջազգային քրեական դատարանի Կանոնակարգը (Հռոմի ստատուտ- միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը), դատարանի լիազորությունները սահմանափակ են առանց ԱԽ-ի որոշման»,- գրում է հեղինակը:
     Ռուս զինվորականները քրեական պատասխանատվություն են կրում ոչ միայն ռազմական հանցագործություններում մասնակցության, այլև սիրիական ռեժիմին աջակցելու համար:
     «Ժնևյան պայմանավորվածությունների համաձայն` ցանկացած պետություն կարող է սահմանել այն, ինչ կոչվում է ունիվերսալ իրավազորություն, և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչել սիրիական և ռուսական ղեկավարությանը»,- նշվում է հոդվածում: Բացի այդ, քրեական գործերի հարուցումը հնարավոր է երրորդ երկրներում, «որոնց քաղաքացիները սիրիական և ռուսական վայրագությունների զոհեր են դարձել», կարծում է ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունների ոլորտում հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան Սթիվեն Ռապը:
     Մասնավոր անձինք կարող են քաղաքացիական հայտեր ներկայացնել արտասահմանյան առաջնորդների դեմ ԱՄՆ-ի դատարանների դաշնային համակարգ:
     Եվ վերջապես, ինչպես նշել է Ռապը, երբ պատերազմը Սիրիայում ավարտվի, ռազմական հանցագործությունների հետաքննություն կարող է սկսել սիրիական նոր կառավարությունը:

7659 | 0
Facebook