Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ն այսօր պաշտոնապես կթողարկի Facebook at Work սուրհանդակային կորպորատիվ ծառայությունը

15:10, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Facebook-ն այսօր պաշտոնապես կթողարկի Facebook at Work սուրհանդակային կորպորատիվ ծառայությունը

Այսօր Facebook ընկերությունը պաշտոնապես կթողարկի Facebook at Work սուրհանդակային կորպորատիվ ծառայությունը, գրում է Bloomberg գործակալությունը:
     Միևնույն կազմակերպության աշխատակիցները սուրհանդակային նոր ծառայությունը կարող են կիրառել համատեղ աշխատանքի կամ էլ շփման համար: Նախագծի հեղինակներն ավելի քան 2 տարի փորձարկել են այն ու շուտով ծավալուն տեղեկատվություն կներկայացնեն դրա մասին, մասնավորապես կհաղորդվի, թե որքան գումար կգանձվի կազմակերպությունից յուրաքանչյուր աշխատակցի` կորպորատիվ սուրհանդակային ծառայությանը միանալու դեպքում:
     2015թ. Facebook at Work-ը փորձարկվել է 60 հազար կազմակերպությունում, այդ թվում` Royal Bank of Scotland-ում:

6406 | 0
Facebook