Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրոպային սպասվում է վերջին 100 տարիների ամենացուրտ ձմեռը

19:10, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Եվրոպային սպասվում է վերջին 100 տարիների ամենացուրտ ձմեռը

2016-17 թվականների ձմեռն ամենացուրտն է լինելու Եվրոպայի համար վերջին 100 տարիների ընթացքում: Այս մասին նախազգուշացնում է գերմանացի օդերևութաբան Դոմինիկա Յունգը: Եվրոպա աշխարհամասի վրայով անցնելու են արկտիկական օդային զանգվածներն, իսկ Արեգակը ծածկված է լինելու ամպերով:

Ամենացածր ջերմաստիճանը գրանցվելու է հունվար-փետրվարին: Նրա խոսքերով` մարտը ևս լինելու է ցուրտ, միայն ապրիլին փոքր-ինչ կտաքանա:
     Մեկ այլ օդերևութաբան Ջո Բասթարդին ևս կիսում է այս կարծիքը:
     «Այս ֆենոմենը կապված է օդային զանգվածների տեղաշարժի խախտման հետ: Հարավից եկել են ցիկլոններ, որոնք առաջացնում են ձնաբքեր և մրրիկներ: Դրանց կհետևեն արկտիկական օդի սառը զանգվածները: Սովորաբար, տեղաշարժման ձևերի փոփոխությունները կապված են լինում Արեգակի ակտիվության հետ: Այսօր մենք ականատես ենք լինում ջերմաստիճանի նվազման ժամանակաշրջանի, սակայն խոսել, թե նոր «սառցե դարաշրջան» է եկել, կամ էլ գլոբալ սառեցում, վաղ է»-, նշել է մեկ այլ օդերևութաբան Ելենա Վորլյուսկը:

11601 | 0
Facebook