Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բալասանյան դաշինքին» 17 մանդատ հասավ, իսկ մյուս կուսակցությունները բոյկոտում են

12:55, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
«Բալասանյան դաշինքին» 17 մանդատ հասավ, իսկ մյուս կուսակցությունները բոյկոտում են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը պետք է ամփոփեր Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո պարզ կդառնար, թե քաղաքական 4 ուժերից ավագանու 33 տեղից որին քանի մանդատ կհասնի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Գյումրիի` 33 անդամներից կազմված ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ․ «Բալասանյան դաշինքն» ստացել է 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8 մանդատ, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4 մանդատ, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։
     Տեղեկացնենք, որ ցուցակները հրապարակելուց հետո ԳԱԼԱ-ի ցուցակով ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ հանձնաժողովը խախտել է օրենքը՝ ղեկավարվելով ԿԸՀ և կենտրոնական իշխանությունների ճնշումներով: Ապա հայտարարել, որ դիմելու են վարչական դատարան, այնուհետև Սահմանադրական դատարան, իսկ մինչ այդ ավագանու անդամները բոյկոտում են:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին կգումարվի ավագանու նիստ, որի ժամանակ փակ-գաղտնի քվեարկությամբ կընտրվի Գյումրիի քաղաքապետ:

4160 | 3
Facebook