Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն անկեղծացել է իր ինտիմ կյանքի մանրամասներով ու հայտնվել հեռացման վտանգի տակ

12:00, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Թրամփն անկեղծացել է իր ինտիմ կյանքի մանրամասներով ու հայտնվել հեռացման վտանգի տակ

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ կանցկացնի հատուկ խորհրդաժողով, որի ընթացքում կքննվի նախագահական ընտրություններում կուսակցական թեկնածու Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նման խորհրդաժողովները խիստ հազվադեպ են լինում, միայն այն դեպքերում, երբ բարձրացված են շատ լուրջ թեմաներ:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, հանրապետական ղեկավարները և հանրության ներկայացուցիչները պահանջելու են Դոնալդ Թրամփից` հանել ընտրություններին իր թեկնածությունը` կապված կանանց ու նրանց հետ իր հարաբերությունների վերաբերյալ Թրամփի հնչեցրած գռեհիկ արտահայտությունների հետ: Սակայն Թրամփը հայտարարել է, որ ինքը «100 %-ով չի հրաժարվի» ընտրություններին մասնակցելուց:

Նշենք, որ ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են Թրամփի մասնակցությամբ տեսահոլովակներ հրապարակել, որոնցում միլիարդատեր թեկնածուն տարբեր ժամանակահատվածներում լրագրողների հետ քննարկում է իր ինտիմ կյանքի մանրամասները` կանանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:

13824 | 0
Facebook