Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոշոր չափերի կաշառք վերցրած պաշտոնյան մահապատժի է դատապարտվել Չինաստանում

11:30, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Խոշոր չափերի կաշառք վերցրած պաշտոնյան մահապատժի է դատապարտվել Չինաստանում

Չինաստանում, հարավ արևելյան Յունան նահանգում մահապատժի է դատապարտվել նախկին կուսակցական ղեկավար Բայ Էնփեյը: Նրան մեղադրում են կաշառակերության համար: «Նրա վերցրած կաշառքի չափը հսկայական է, նրա կողմից իրականացված հանցանքի մանրամասները լուրջ են, դրանցից բխող սոցիալական հետևանքները` շատ բացասական»` նշված է դատական որոշման մեջ:

Հետաքննության տվյալներով` նահանգի կուսակցական ղեկավարը վերցրել է ընդհանուր առմամբ 37 միլիոն դոլար կաշառք: Դատավճիռը ենթադրում է պատժի կիրառում` 2 տարի հետաձգումով, իսկ Չինաստանի օրենքներով, եթե դատապարտյալը փորձնական ժամանակահատվածում իրեն օրինակելի է պահում, ապա մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ:

Բայ Էնփեյի դատավճիռը կապված է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից իրականացվող զտումների հետ, որի շրջանակներում նա մաքրում է կուսակցական, ադմինիստրատիվ և ռազմական ղեկավարությունները կաշառակերներից և պետական գանձարանը գռփողներից:

7700 | 0
Facebook