Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թիմակիցները Ռոնալդուին ծաղրում էին հանդերձարանում». Գարի Նևիլ

16:35, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
«Թիմակիցները Ռոնալդուին ծաղրում էին հանդերձարանում». Գարի Նևիլ

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Գարի Նևիլը պատմել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ անգլիական ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին․

«Թիմակիցները նրան 2-3 տարի ծաղրում էին հանդերձարանում։ Բայց հիմա նա ինքն է բոլորին ասում, որ հենց դա է նրան տղամարդ դարձրել։ Կրիշտիանուն միանգամից չի տոն տվել մյուսների համար։ Ամեն ինչ այլ կերպ էր։ Ոչ ոք չէր պատրաստվում նրանից օրինակ վերցնել։ Ռոնալդուն դարձավ այսպիսին «Մանչեսթր Յունայթեդ»-ի հանդերձարանի շնորհիվ։ Այսօր այդ ֆուտբոլիստն ուրիշների համար օրինակ է, ֆուտբոլիստ, ով բոլորից շուտ է գալիս մարզումների և բոլորից ուշ գնում։ Բանն այն է, որ նման մարդիկ մեր թիմում շատ էին, մոտ 20 հոգի։ Հենց «Մանչեսթր Յունայթեդ»-ն է կերտել ներկայիս Ռոնալդուին»,- նշել է Նևիլը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն անգլիական ակումբի կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին՝ անցկացնելով 291 հանդիպում և հեղինակելով 118 գնդակ։

10965 | 0
Facebook