Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի «նախընտրական քաոսը» նպաստում է Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությանը. DWN

15:35, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ի «նախընտրական քաոսը» նպաստում է Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությանը. DWN
     Ռուսաստանն ու Թուրքիան ուժեղացնում են համագործակցությունը Սիրիայում՝ ձգտելով խանգարել քրդական սեպարատիստներին երկրի հյուսիսում, գրում է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականը: ՆԱՏՕ-ի շրջանակներում Անկարայի գործընկեր ԱՄՆ-ն, հակառակը, խաղադրույք է կատարում քրդերի վրա՝ հույսը դնելով հակամարտության գոտում «շղթայական ռեակցիայի» վրա: Միևնույն ժամանակ Վաշինգթոնի սիրիական ակտիվությունը նվազել է նախընտրական «քաոսի» պատճառով, ավելացնում է պարբերականը: Թուրքիա կատարած այցի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Անկարային համատեղ գործողություններ ձեռնարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում խաղաղ քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը: Ինչպես նշում է պարբերականը, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը Սիրիայում տեղի է ունենում ԱՄՆ-ի համար «ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում»: Պետական հեղաշրջման փորձից հետո ամերիկացիները համարյա ազդեցություն չեն գործում Էրդողանի վրա: Թուրքիայի նախագահը սեփական նպատակներն է հետապնդում և հնարավորություն էր փնտրում «օսմանական էքսպանսիոնիստական ավանդության» իրականացման համար: Դրությունը վատթարանում է նրանով, որ ԱՄՆ-ն և Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամներ, տարբեր նպատակներ են հետապնդում:
3916 | 0
Facebook