Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին մտափոխվել է վերադառնալ Վրաստան

12:55, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Սաակաշվիլին մտափոխվել է վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ, այժմ` Օդեսայի շրջանի նահանգապետ, Միխայիլ Սաակաշվիլին մտափոխվել է վերադառնալ Վրաստան` անցկացվող խորհրդարանական ընտրություններից հետո, որում ներգրավված է նաև իր կուսակցությունը` «Միացյալ ազգային շարժումը», հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ես մեծ պլաններ ունեմ Ուկրաինայում, ես այստեղ հենց այնպես չեմ եկել, այնպես որ, չեմ կարծում, որ պետք է լքեմ ճակատամարտի դաշտն այստեղ», - ասել է Սաակաշվիլին:

Ըստ Վրաստանի նախկին նախագահի, նա կվերադառնա հայրենիք ընտրություններից հետո` արձակուրդ վերցնելով իր հաշվին, սակայն ոչ երկարատև ժամանակով:

Ավելի վաղ, Սաակաշվիլին ասել էր, որ չի կասկածում իր կուսակցության հաղթանակին և վերադառնալու է Վրաստան, որպեսզի «պաշտպանի ընտրությունների արդյունքները»:

Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ եթե Սաակաշվիլին վերադառնա հայրենիք, նրան սպասում է ազատազրկում: Իվանիշվիլին վստահեցրել էր, որ նախկին նախագահը չի ապրելու «բանտում կամ թունելում», նրան կհատկացվի «մի լավ, հարմարավետ խուց»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սաակաշվիլին «նստած է իր իսկ ճամպրուկներին, քանի որ Ուկրաինայում նա չունի քաղաքական հեռանկարներ»:

6111 | 0
Facebook