Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

12:50, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Անգլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել 51-ամյա իտալացի Ռոբերտո Մանչինին։ Մանչինին հրավեր է ստացել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ներկա գտնվել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մալթայի ազգային հավաքականի դեմ խաղին։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ մարզչի և ֆեդերացիայի միջև բանակցություններն ընթացքի մեջ են։

Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը պաշտոնանկ է արվել անցած շաբաթ, իսկ Ռոբերտո Մանչինին Միլանի «Ինտեր»-ը լքել է մրցաշրջանի մեկնարկին։

6470 | 0
Facebook