Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կնոջ արցունքներն իջեցնում են տղամարդու սեռական կարողությունը

02:15, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Կնոջ արցունքներն իջեցնում են տղամարդու սեռական կարողությունը

Իսրայելցի գիտնական Նոամա Սոբելյան իր հետազոտություններով ապացուցել է, որ արցունքները ոչ միայն զգացմունքների տեսողական արտահայտման ձև են, այլ նաև շփման, մարդկանց հետ հարաբերվելու եղանակ։ Իր ուսումնասիրությունների արդյունքում նա պարզել է, որ լացող կանայք տղամարդկանց մոտ կորցնում են իրենց սեռական գրավչությունը։

Փորձարկումների ժամանակ գիտնականը մի քանի տղամարդկանց առաջարկել է, կանանց լուսանկարներին նայելով, հոտ քաշել նախօրոք հավաքված արցունքներից։ Տղամարդիկ խոստովանել են, որ արցունքներից հոտ քաշելու ընթացքում լուսանկարներում պատկերված կանայք նրանց աչքին ամենևին էլ գրավիչ չեն թվում։ Դրանից բացի բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ տղամարդկանց մոտ փորձարկումներից հետո իջել է մարմնի ջերմաստիճանն, արյան մեջ նվազել է տեստոստերոն հորմոնի մակարդակը, նվազել են նաև շնչառության հաճախականությունը և գլխուղեղի համապատասխան բաժինների ակտիվությունը։

Այս բացահայտումը գիտնականների առջև նոր խնդիրներ է դրել։ Օրինակ` ինչո՞վ են իրարից տարբերվում կանանց, տղամարդկանց և երեխաների արցունքները, քիմիական ի՞նչ ազդանշաններ են տալիս արցունքները ու որքանո՞վ են դրանք նկատելի և, որ ամենակարևորն է, արցունքի ո՞ր բաղադրիչներն են իջեցնում տղամարդու սեռական ցանկությունը։

7597 | 0
Facebook