Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանն այսօր տոնում է 2798–ամյակը

10:30, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանն այսօր տոնում է 2798–ամյակը
     Այսօր Երևանի հիմնադրման 2798–րդ տարեդարձն է:
     «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»։
     Տոնի առթիվ միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր։
     Միջոցառումները սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից և տևելու են մինչև 22:00-ը:
     Միջոցառումներն սկսվելու են ջրցան մեքենաների շքերթով, ավարտվելու են տոնական հրավառությամբ, ջազի հարթակ է լինելու, մարզական միջոցառումներ են լինելու, Երևանին կշնորհավորեն մարզերի մշակութային համույթները։ Հիմնական հարթակներն են Ազատության հրապարակը, Ազնավուրի հրապարակը և այլ հրապարակներ ու պուրակներ:
    

Ժամը 07։00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
    
     Ժամը 11։00 - 14։00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
    
     Ժամը 13։00 - 23։00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:


     «Էրեբունի-Երեւան 2798» միջոցառման ծրագիրը հետեւյալն է.
    
    

10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով,

11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում,

11:30-19:00 ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Սարյան պուրակ/,

12:00-20:00 «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երեւանի պատմության թանգարան/,

12:30-13:30 «Երեւան՝ արեւի քաղաք» կավճանկարչություն /Երեւանի քաղաքապետարանի դիմաց/,

13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/,

13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/,

14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երեւանի քաղաքապետարան/,

14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/,

14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների եւ էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /,

14:30-22:30 «Էրեբունի — Երեւան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/,

14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/,

14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/,

15:00-19:30 «Երեւանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/,

15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/,

15:30-17:30 «Մարզական Երեւան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/,

15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երեւանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,

16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/,

16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/,

16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/,

16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երեւանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,

17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/,

18:00-20:00 «Երեւանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/,

18:30-21:00 «Արեւային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/,

18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/,

18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/,

19:00-22:00 «Արեւի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/,

19:00-22:30 «Հավերժող Երեւան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/,

20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/,

19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/

20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/,

22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/,

22:00 Տոնական հրավառություն։

8414 | 0
Facebook