Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Սիրիայում «գործարք է կնքել սատանայի հետ». The Times

21:05, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը Սիրիայում «գործարք է կնքել սատանայի հետ». The Times

Սիրիայում «վտանգ է առաջացել, թե ուր որ է միջնորդավորված պատերազմ կսկսվի, որում Արևմուտքը կաջակցի որոշ ապստամբական խմբավորումների, իսկ Ռուսաստանը՝ Ասադի ռեժիմը»,- գրված է The Times թերթի խմբագրական հոդվածում: «Եթե հավատալ ռուսական հռետորությանը, աշխարհը, հնարավոր է՝ կանգնած է ավելի լայն զինված առճակատման շեմին»:

Թերթի կարծիքով՝ Կրեմլը դիմում է կոշտ հռետորությանը՝ ԱՄՆ հաջորդ նախագահին Սիրիայի իրադարձություններում ավելի ակտիվ մասնակցությունից հետ պահելու համար:
     «Սիրիայի հետ կապված վտանգները թաքնվում են այդ հակամարտության խճճված պատմության և անորոշությունների մեջ՝ հասկանալի չէ՝ ով է թշնամին, իսկ ով՝ ոչ: Ռուսատանը հերքում է այդ խճճվածությունը և կենտրոնացած փորձում է կանխորոշել ճգնաժամի ընթացքը մոտակա կես տարվա համար, մինչև ԱՄՆ հաջորդ նախագահը չընտելանա իր պաշտոնին: Ընդ որում Ռուսաստանը պատրաստ է ցինիկաբար հարմարվել Արևելյան Հալեպի տանջանքների հետ՝ դիտարկելով դրանք որպես կողմնակի վնաս»,- գրում է թերթը:
     «Հաշվի առնելով դա, Արևմուտքը թերահավատորեն պետք է մոտենա ՄԱԿ-ի՝ քաղաքից 600 ապստամբ հանելու առաջարկին, որը հնչել է հինգշաբթի օրը: Ռուսաստանն աջակցում է այդ նախաձեռնությունը, քանի որ այն կարագացնի քաղաքի զավթումը: Ռուսաստանը կարծես թե ասում է՝ հանձնվեք, և այդժամ մենք կկանխենք ավելի շատ խաղաղ բնակիչների մահը: Դա գործարք է սատանայի հետ»:
     «ԱՄՆ-ի և ոչ մի նոր առաջնորդ չպետք է համաձայնվի արտաքին քաղաքականության՝ Կրեմլի կողմից սահմանվող սահմանափակումների հետ: Ապագա նախագահը պետք է ընդունի Էնշթեյնի խորհուրդը. աշխարհում վտանգավոր է ապրել ոչ թե չար մարդկանց պատճառով, այլ այն մարդկանց, ովքեր նրանց ոչ մի կերպ չեն հակազդում», եզրափակում է պարբերականը:

5440 | 0
Facebook