Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում հայտնվել է Պուտինի հսկայական դիմանկարը՝ «խաղաղարար» գրությամբ

16:35, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Նյու Յորքում հայտնվել է Պուտինի հսկայական դիմանկարը՝ «խաղաղարար» գրությամբ
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը՝ «խաղաղարար» գրությամբ, հայտնվել է Նյու Յորքի Մանհեթենյան կամրջի վրա։ Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն արագ հեռացրել են դիմանկարը։ Ոստիկանությունը ուսումնասիրում է տեսահսկման խցիկների նկարահանած նյութերը՝ պարզելու, թե ով է չարտոնված ակցիայի հեղինակը։ Այսօր` հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը դառնում է 64 տարեկան։
5235 | 0
Facebook