Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես տարբերակել օրգանիկ և ԳՄՕ մթերքները

23:10, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես տարբերակել օրգանիկ և ԳՄՕ մթերքները

Գենամոդիֆիկացված կամ գենաձևափոխված օրգանիզմները (ԳՁՕ կամ ԳՄՕ) տարեցտարի գրավում են բոլոր շուկաները: Վաճառասեղանների մթերքների 80%-ն, այսպես թե այնպես, պարունակում են ԳՄՕ: Տեղեկատվության պակասի պատճառով սպառողների մեծ մասն անպաշտպան է այս սննդային հարձակման դեմ:

Սակայն ուշադիր լինելու դեպքում կարելի է խուսափել կեղծիքից և գնել բնական մթերք: Գենամոդիֆիկացված ապրանքներն իրենց թարմությունը պահպանում են երկար ժամանակ, նրանց վրա չեն նստում միջատները, նաև` այս մթերքներն ունեն իդեալական ձև:
     Եթե վաճառասեղանին տեսնում եք խոշոր, կլոր ու իդեալական ձևով լոլիկներ, ապա շրջանցեք դրանք: Բնական պտուղ-բանջարեղենի լավագույն ցուցիչը դրանց թեթևակի անհամաչափությունն է: Նաև կտրվածքի ժամանակ ԳՄՕ-ներն ընդհանրապես չեն կորցնում իրենց ձևը և հյութ չեն արտազատում:
     ԳՄՕ-ները կարելի է տարբերակել նաև դրանց պիտակավորմամբ: Արդեն շատ երկրներում նման մրգերն ու բանջարեղենները նշվում են քառանիշ կոդով, այնինչ օրգանիկները նշվում են հնգանիշ կոդով: Մասնավորապես, օրգանիկ մթերքների վրա դրված է հնգանիշ կոդ, որն սկսվում է 9 թվանշանով, իսկ ԳՄՕ-ների քառանիշ թիվն սկսվում է 8 թվանշանով:

Հատկանշական է, որ ԳՄՕ-ները նախապես ստեղծվել են աֆրիկյան քաղցած երկրներին կերակրելու համար: Սակայն մի քանի տարի առաջ հենց այդ երկրներն արգելք են դրալ նման մթերքների ներկրմանը` որոշելով սովել, բայց չսնվել քաղցկեղածին սնունդով:

Եվրոպական մի շարք պետություններում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Ավստրիան, ևս արգելել են ԳՄՕ մթերքները: Հայաստանում սպառողն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի` ուշադիր զննելով գնվելիք մթերքները:
     Եվս մեկ հետաքիքիր տեղեկատվություն. միակ մթերքը, որ գենետիկները դեռ չեն կարողացել մոդիֆիկացնել, հնդկաձավարն է:

32635 | 0
Facebook