Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է դոպինգ ընդունած ամերիկացի մարզիկների 200 անուն

12:00, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Հրապարակվել է դոպինգ ընդունած ամերիկացի մարզիկների 200 անուն

«Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է ԱՄՆ-ն ներկայացնող ևս 200 մարզիկի անուն, ովքեր ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունից՝ USADA-ից, և այլ կազմակերպություններից թույլտվություն են ստացել օգտագործել արգելված դեղամիջոցներ։ Այսպիսով, 2015-ին թերապևտիկ բացառություններ՝ TUE, ստացած մարզիկներից 102-ը հանդես են գալիս հեծանվասպորտում, 68-ը՝ թեթև աթլետիկայում, 58-ը՝ տրիաթլոնում, 42-ը՝ լողում և 37-ը՝ ձմեռային մարզաձևերում։

Բացի այդ, ցանկում կան նաև ԱՄՆ-ի պարալիմպիկ հավաքականի անդամներ։ Նշվում է նաև, որ 2015-ին ամերիկացիներին տրվել է 583 TUE։ Այս թիվը տարբերվում է USADA-ի պաշտոնական թվից։ Այնտեղ նշվում է 402 թույլտվություն։

6305 | 0
Facebook