Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բունդեսթագը հաստատել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը

11:00, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Բունդեսթագը հաստատել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը

Գերմանիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Նորբերթ Ռեթթգենը հայտարարել է, որ Գերմանիaյի Դաշնային Հանրապետությունն իրոք կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ` Սիրիայում Մոսկվայի վարած քաղաքականության պատճառով: Այս մասին հայտնում է գերմանական Saddeutsche Zeitung լրատվականը:

Ըստ Ռեթթգեսի` ծանր ռազմական հանցագործությանն ի պատասխան պատժամիջոցներ չկիրառելը կարող է սկանդալի պատճառ դառնալ: Նա հույս է հայտնել, որ նոր պատժամիջոցները ոչ միանգամից, բայց կազդեն Ռուսաստանի քաղաքականության վրա:

Խորհրդարանականը քննադատել է եվրոպական այն երկրներին, որոնք խուսափում են իրերն իրենց անունով կոչել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ Սիրիայի հարցով պատժամիջոցների կիրառման մասին նախօրեին հայտնել էր The Wall Street Journal-ը:

3458 | 0
Facebook