Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 339-ի

10:35, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Հաիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 339-ի

«Մեթյու» ավերիչ փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 339-ի: Այդ մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Փոթորիկը շարժվում է Միացյալ Նահանգերի ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել նախ Ֆլորիդա, ապա Հարավային Քարոլինա նահանգներում: Մի քանի ժամ անց Օբաման արտակարգ դրություն է հայտարարել նաև Ջորջիա նահանգում: Այս նահանգերում արդեն ավելի քան 3 միլիոն մարդ է տարհանվել:
     Ֆլորիդայում փոթորիկն սպասվում է տեղի ժամանակով հինգշաբթի երեկոյան: Չի բացառվում, որ այդ նահանգի համար այն աղետալի հետևանքներ կունենա, հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը: Ամբողջ տարածաշրջանում փակվել են դպրոցները, օդանավակայանները: Սպառվում են բենզինի պաշարները:
     «Մեթյու» փոթորիկը վերջին 10 տարիների ընթացքում ամենաուժեղն է տարածաշրջանում, որն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, ուժգին քամիներով:

7979 | 0
Facebook