Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փորձագետները պարզել են աշխատանք որոնելու ամենահաջող տարիքը

03:25, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Փորձագետները պարզել են աշխատանք որոնելու ամենահաջող տարիքը
     Մասնագետները նշել են աշխատանքի տեղավորվելու արդյունավետ ժամանակը. դա 30-32 տարեկանն է, գրում է Известия-ն: Նրանք կանանց խորհուրդ են տալիս աշխատանքի որոնումները սկսել 30 տարեկանում, իսկ ահա տղամարդկանց՝ 27-29-ում։ Հիմնավորումն այն է, որ հենց այդ ժամանակ նրանք կարող են առանց անձնական խոչընդոտների տեղավորվել աշխատանքի ու աշխատանքային լավ հարաբերություններ ունենալ: Ամենաբարդը 50-ից հետո նորմալ աշխատանք գտնելն է:
     Ինչ վերաբերում է ավելի բարձր տարիք ունեցողներին, մասնագետները չեն ցանկանում հուսահատեցնել և ուսումնասիրության մեջ հիշեցնում են Քենթի բնակիչ Մերի Պոնչինիի մասին, ով իր օրինակով ապացուցում է, որ աշխատանքի անցնելու համար երբեք ուշ չէ: 97-ամյա կնոջ աշխատանքի են վերցրել տեղական հիվանդանոցում: Տատիկը դիմավորում է հիվանդանոցի այցելուներին և նրանց խորհուրդ է տալիս, թե որ մասնագետի մոտ անցնեն ստուգման կամ բուժման նպատակով: «Նա հիանալի է կատարում իր պարտականությունները, մենք որևէ խտրականության չենք դնում տարիքի հետ կապված»,- ասել է հիվանդանոցի փոխտնօրեն Դեվիդ Կեմպբելը:
6977 | 0
Facebook