Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW-ն պլանավորում է ներկայացնել իր ամենաթանկարժեք կուպեն

23:05, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
BMW-ն պլանավորում է ներկայացնել իր ամենաթանկարժեք կուպեն

BMW ընկերությունը պլանավորում է ներկայացնել իր ամենաթանկարժեք կուպեն` M8-ը 2019թ. երկրորդ կեսին: Ավտոմեքենան մրցակցելու է Aston Martin Rapide, Bentley Continental GT և Mercedes-AMG S63-ի հետ:
     Autocar-ի տվյալներով, ավտոմեքենան ստանալու է 4,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչ կրկնակի տուրբոփքմամբ: Ագրեգատի հզորությունը գերազանցելու է 600 ձիաուժը: Մինչև 100կմ/ժ սուպերքարը կկարողանա հավաքել 4 վայրկյանում: Առավելագույն արագությունը կկազմի մոտ 300կմ/ժ:
     Կարբոնե էլեմենտների հաշվին մեքենայի զանգվածը կկազմի ոչ ավել քան 1500կգ: Բազային տարբերակում մեքենան առաջարկվելու է հետևաքարշակ համակարգով: Հասանելի կլինի նաև լիաքարշակ համակարգը:

6994 | 0
Facebook