Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mazda-ն սկսել է MX-5 RF-ի արտադրությունը

01:05, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Mazda-ն սկսել է MX-5 RF-ի արտադրությունը

Mazda ընկերությունն սկսել է MX-5 ռոդսթերի նոր տարբերակի սերիական արտադրությունը: Նորույթն ստացել է կոշտ ծալովի տանիք: Բացի այդ, մեքենան տարբերվում է Machine Grey անվամբ թափքի յուրահատուկ գույնով: Ավտոմեքենայի համաշխարհային վաճառքը պետք է մեկնարկի 2017թ. սկզբին:
     Մեքենայի շարժիչային շարքը ներառել է 1,5-լիտրանոց 140 ձիաուժ հզորությամբ բենզինային ուժային ագրեգատ և 2,0-լիտրանոց 180 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Ագրեգատներն աշխատում են վեցաստիճան մեխանիկական SkyActiv-MT փոխանցման տուփի հետ համատեղ: Որպես այլընտրանք հասանելի է նաև ավտոմատ տրանսմիսիան:

6850 | 0
Facebook