Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը Սիրիայի հարցով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքեր չի տեսնում

15:00, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Կրեմլը Սիրիայի հարցով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքեր չի տեսնում

Կրեմլը Սիրիայի հարցով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքեր չի տեսնում, քանի որ Ռուսաստանը միակ կողմն է, որ իրավացիորեն պայքարում է արաբական հանրապետությունում ահաբեկչության դեմ: Այս մասին հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի, նաև Միացյալ Նահանգների իշխանությունները չէին բացառել Սիրիայում վարած քաղաքականության համար Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառումը:

3806 | 0
Facebook