Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գաբոնի քարանձավներում հայտնաբերվել են գազարագույն կոկորդիլոսներ

22:10, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Գաբոնի քարանձավներում հայտնաբերվել են գազարագույն կոկորդիլոսներ

Գաբոնում հայտնաբերվել է կոկորդիլոսների տեսակ, որն ապրում է քարայրներում ու որսում չղջիկների ու միջատների: Այսպիսի սննդի շնորհիվ այս կոկորդիլոսները թեև չափերով փոքր են, սակայն առավել շարժունակ են իրենց ջրային եղբայրներից: Նրանք բնակվում են Աբանդա քարանձավային համակարգում:

Այս քարանձավները ձգվում են հողի տակ 5 կմ երկարությամբ, ինչը դժվարացնում է տեղանքում նոր սողունների տեսակների հայտնաբերման և դրանց գլխաքանակի հաշվման գործը:

Քարանձավների մուտքերին մոտ ապրում են երիտասարդ կոկորդիլոսները, որոնց գույնը նման է անտառային կոկորդիլոսների գույնին: Սակայն քարանձավների խորքերում հայտնաբերվել են արտասովոր գազարագույն երանգավորմամբ տարեց կոկորդիլոսներ: Կենդանաբանները բացատրել են, որ վառ գազարագույնը պայմանավորված է նրանով, որ կոկորդիլոսները երկար ժամանակ գտնվել են ստորգետնյա ջրերի ազդեցության տակ, որոնք չղջիկների ծեռտի պատճառով հագեցած են ալկալիներով:

15944 | 0
Facebook