Խնդրում ենք սպասել...

Միջազգային

18-ամյա հնդիկի պոչը հեռացվել է վիրահատության արդյունքում (տեսանյութ)

20:10, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
18-ամյա հնդիկի պոչը հեռացվել է վիրահատության արդյունքում (տեսանյութ)

Երկար ժամանակ վիրահատությունից խուսափող 18-ամյա հնդիկ տղան վերջապես համաձայնվել է կտրել իր պոչը, քանի որ այլևս անհնարին է դարձել նստելն, անգամ` պառկելը: Նարփուրի պոչը ձևավորվել է դեռ արգանդային շրջանում, նրա ծնվելուց հետո բժիշկները վստահեցրել են, որ պոչը ժամանակի հետ կանհետանա, աճին զուգահեռ մեջքը կկլանի այն: Սակայն Նարփուրի պարագայում դա տեղի չի ունեցել, և պոչուկից սկիզբ առնող պոչը շարունակել է աճել:

Երկար ժամանակ նա և իր ընտանիքը չեն համաձայնել վիրահատության` վախենալով, որ այդկերպ անհարկի ուշադրություն կգրավեն և համագյուղացիների կողմից ծաղրի առարկա կդառնան:

     Սակայն երբ 19 սանտիմետրանոց պոչն սկսել է խանգարել նորմալ ապրելակերպին, տղան համաձայնել է վիրահատության:
1 ժամ տևած վիրահատության ժամանակ 6 բժիշկներից բաղկացած խումբը հեռացրել է ավելորդ գոյացությունը:

15313 | 0
Facebook