Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արտաքինից աչքի չընկնող մզկիթը ներսից զմրուխտե հրաշալիքի է նման

22:10, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Արտաքինից աչքի չընկնող մզկիթը ներսից զմրուխտե հրաշալիքի է նման

Շահ-Չերախ դամբարան-մզկիթն Իրանի Շիրազ քաղաքի նշանակալից վայրերից մեկն է ոչ միայն հավատացյալների, այլև ամբողջ աշխարհից եկող զբոսաշրջիկների համար: Արտաքինից առանձնապես աչքի չընկնող մզկիթը ներսից եզակի շքեղություն ունի: Ներքին հարդարումը բաղկացած է թափանցիկ կամ զմրուխտագույն միլիոնավոր բյուրեղներից, որոնք արտացոլում են լույսը` դամբարանը վերածելով ֆանտաստիկ ու առեղծվածային վայրի: Այստեղից էլ առաջացել է անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «լույսի թագավոր»:

Համաձայն լեգենդի` մոտ 900 թվականին մի ճանապարհորդ հեռվում նկատել է լուսարձակող ինչ-որ բան և մոտանալով նկատել, որ լույսը գալիս է մահմեդական նշանավոր մարդու գերեզմանից: Այդ օրվանից հետո գերեզմանը դարձել է շիա մահմեդականների համար ուխտատեղի, այնուհետև դրա տեղում կառուցվել է մզկիթ:

6742 | 0
Facebook