Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հիլարի Քլինթոնը պատրաստ է Պուտինի հետ «կոշտ գործարք» կնքել». Թիմ Քեյն

12:30, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
«Հիլարի Քլինթոնը պատրաստ է Պուտինի հետ «կոշտ գործարք» կնքել». Թիմ Քեյն

Չնայած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերություններին` Սպիտակ տունը պետք է աշխատի Կրեմլի հետ, և կան ոլորտներ, որոնցում համագործակցությունն անխուսափելի է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի Դեմոկրատական թեկնածու Թիմ Քեյնը: Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ պետք է համագործակցել տարբեր եղանակներով, իսկ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է բանակցություններին և կարող է «կոշտ գործարք» կնքել Կրեմլի հետ:
     «Նա (Քլինթոնը) չի պատրաստվում գովել Պուտնինին` իբրև հիանալի տղայի, բայց նա պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել: Հիլարին կարող է դիմակայել Ռուսաստանին»,- ասել է Քեյնը:
     Քեյնը խոսել է նաև Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնլադ Թրամփի մասին` նշելով, որ նա բիզնես շահեր ունի Ռուսաստանի հետ: «Դոնալդ Թրամփը կրկին ու կրկին բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինին: Ակնհայտ է, որ նա բիզնես գործարքներ ունի Ռուսաստանի հետ»,- ասել է նա:

10065 | 0
Facebook