Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիան Իրաքում սխալմամբ 20 աշխարհազորային է սպանել

11:40, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիան Իրաքում սխալմամբ 20 աշխարհազորային է սպանել

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերն Իրաքում սխալմամբ օդային հարվածներ են հասցրել իրաքյան աշխարհազորայինների դիրքերի վրա, ինչի հետևանքով 20 աշխարհազորային զոհվել է, ևս 5 մարդ վիրավորվել է:
     Ինչպես հաղորդում է «Российская Газет»-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, օդային հարձակումը տեղի է ունեցել Էլ-Կիրյա քաղաքին հարակից Հարաիբ-Ջաբար գյուղի մոտ, այն պահին, երբ աշխարհազորայիններն Իրաքի բանակի հետ մասնակցելիս են եղել ԴԱԻՇ-ի դեմ մարտերին:
     Կոալիցիոն ուժերը դեռևս չեն մեկնաբանել կատարվածը:

6007 | 0
Facebook