Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը դադարեցրել է միջուկային ոլորտում ԱՄՆ հետ համագործակցությունը

10:15, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը դադարեցրել է միջուկային ոլորտում ԱՄՆ հետ համագործակցությունը

Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների և զարգացման համագործակցությունը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում։

«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի 37-րդ հոդվածի՝ որոշվել է կասեցնել համաձայնագիրը։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու փաստը ուղղակիորեն ազդել են համագործակցության վրա»,- նշվում է զեկույցում:

Երկու երկրների միջև Համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել էր 2013 թվականին Վիեննայում։ Դրա շրջանակներում ԱՄՆ-ի փորձագետների հետ ծրագրված էին անցկացնել համատեղ հիմնարար և կիրառական հետազոտություններ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ոլորտում:

Խոսքը, մասնավորապես, միջուկային անվտանգության, ատոմակայանների նախագծման, նորարարական տեսակի ռեակտորի վառելիքի, միջուկային և ռադիացիոն տեխնոլոգիաները բժշկության և արդյունաբերության մեջ օգտագործելու, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների կառավարման մասին է։

3290 | 0
Facebook