Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Boeing-ը խոստացել է առաջ անցնել SpaceX-ից` ավելի շուտ մարդ ուղարկելով Մարս

17:10, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Boeing-ը խոստացել է առաջ անցնել SpaceX-ից` ավելի շուտ մարդ ուղարկելով Մարս

Boeing ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Մուիլենբերգը հայտարարել է, որ առաջ կանցնի SpaceX ընկերությունից` ավելի շուտ մարդ ուղարկելով Մարս մոլորրակ: «Ես վստահ եմ, առաջին մարդը Մարսի վրա ոտք կդնի Boeing հրթիռով»,- Մուիլենբերգի խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը: Նա նշել է, որ Boeing-ը կենտրոնացած է Երկրում տիեզերական կոմերցիոն ոլորտ ստեղծելու գործում: Մուիլենբերգն առաջիկա 10 տարվա ընթացքում տիեզերական տուրիզմի ծաղկում է կանխագուշակել` հայտարարելով «տուրիզմի նոր դարաշրջանի համար» տիեզերական սարքերի ստեղծման ծրագրի մասին:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ մինչ 2020թ. մտադիր է 10 հազար չվերթով 1 միլիոն մարդ ուղարկել Մարս: Նա նշել էր, որ այդ առաքելության համար նախատեսված յուրաքանչյուր տիեզերանավ կարող է 12-15 թռիչք կատարել դեպի Մարս և որ թռիչքի արժեքը 1 մարդու համար չի գերազանցի 200 հազար դոլարը:

6943 | 0
Facebook