Խնդրում ենք սպասել...

Միջազգային

YAHOO!-ն լրտեսում է օգտատերերի էլեկտրոնային նամակները

16:40, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
YAHOO!-ն լրտեսում է օգտատերերի էլեկտրոնային նամակները

Համաձայն Reuters գործակալության ունեցած տվյաlների` YAHOO!-ն գաղտնի ծրագիր է ստեղծել, որի օգնությամբ որոնում է անցկացնում ընկերության հաճախորդների ստացած էլեկտրոնային նամակներում:

Այս ընկերության նախկին աշխատողներն ասել են, որ այն, ԱՄՆ կառավարության դիմումի համաձայն, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության, CIA-ի ու FBI-ի համար պատճենահանել է հարյուրավոր էլեկտրոնային նամակներ:

YAHOO!-ն, հակազդելով այս հայտարարությանն, հայտարարել է, որ հարգում է օրենքը և հետևում է ԱՄՆ օրենքներին:

Ազգային անվտանգության գործակալությունն ու ազգային տեղեկությունների վարչությունն էլ հրաժարվել են այդ լուրը մեկնաբանել:

5169 | 0
Facebook