Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպական նավթի 1 բարելի արժեքը մոտեցել է 52 դոլարի սահմանագծին

15:25, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Եվրոպական նավթի 1 բարելի արժեքը մոտեցել է 52 դոլարի սահմանագծին

Նավթի համաշխարհային գներն աշխատանքային օրվա մեկնարկից մինչ այս պահը շարունակում են աճ գրանցել` կապված ԱՄՆ նավթի ինստիտուտի այն հրապարակման հետ, թե երկրում սև ոսկու պաշարները 5-րդ շաբաթն անընդմեջ կնվազեն: Եվրոպական նավթի 1 բարելի արժեքը մոտեցել է 52 դոլարի սահմանագծին:
     Կեսօրից հետո եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարեի արժեքը հավասար է 51.74 դոլարի, իսկ ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվում է 49.51 դոլար:
     Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալներով` երկրում նավթի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 7.6 միլիոն բարելով:

3854 | 0
Facebook