Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չան Չան քաղաք` հողաշեն ճարտարապետությամբ ամենամեծ քաղաքն աշխարհում

23:10, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Չան Չան քաղաք` հողաշեն ճարտարապետությամբ ամենամեծ քաղաքն աշխարհում

Խաղաղ օվկիանոսի ափին մոտ` պերուական Լա-Լիբերթադ նահանգում է գտնվում Չան Չան քաղաքը: Այն եղել է Հարավ Ամերիկայի մինչկոլումբյան դարաշրջանի խոշորագույն քաղաքն աշխարհում` կառուցված հողաշեն ճարտարապետության եզակի նմուշներով:

Ժամանակին Չան Չանը Չիմու քաղաքակրթության մայրաքաղաքն է եղել: Չիմուն հազարավոր կիլոմետրերով ձգվել է ժամանակակից Էկվադորի հարավից մինչև Պերուի կենտրոնական հատված: Քաղաքը գոյություն է ունեցել մինչև 1470-ական թվականները, մինչև ինկերի կողմից գրավվելը: Չիմու քաղաքակրթության ծաղկման ժամանակաշրջանում Չան Չանում ապրել է մոտ 60 հազար մարդ:

Քաղաքն ունեցել է 9 ուղղանկյուն ամրոցներ` շրջապատված 9-18 մետրանոց կավե պարիսպներով: 16-րդ դարում քաղաքը, որի տների պատերը զարդարել են ոսկով և արծաթով, կողոպտվել է: Չան Չանը մինչ օրս պահպանվել է` շնորհիվ անապատային կլիմայի:

6297 | 0
Facebook