Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակ` «ամենափոքր մեքենայի ստեղծման» համար

14:40, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակ` «ամենափոքր մեքենայի ստեղծման» համար

Քիմիայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի Ժան Պիեռ Սովաժին, հոլանդացի Ֆրեյզեր Շտոդարտին և շոտլանդական ծագմամբ ամերիկացի Բեռնարդ Ֆերինգին մոլեկուլյար մեքենաների մշակման ու սինթեզի համար։ Այս մասին ասվում է Նոբելյան հանձնաժողովի կայքում։

Դրամական պարգևի չափն այս տարի կկազմի 8 մլն շվեդական կրոն (մոտ 953 հազար դոլար), որ հաղթողները կբաժանեն 3 հավասար մասի։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։ Ընդհանուր առմամբ` 2016 թվականին Նոբելյան մրցանակի էր առաջադրվել 273 գիտնական։

Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, կկայանա մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը։ Մրցանակները կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI-ը։

8809 | 0
Facebook