Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը խաղաղություն չի ցանկանում Սիրիայում». Sueddeutsche Zeitung

14:25, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
«Պուտինը խաղաղություն չի ցանկանում Սիրիայում». Sueddeutsche Zeitung

ԱՄՆ կառավարության՝ «տիկնիկային թատրոնը դադարեցնելու և Կրեմլի հետ Սիրիայի հարցով համատեղ խաղաղ լուծման որոնմամբ այլևս չզբաղվելու որոշումը տրամաբանորեն հասկանալի է, քանի որ Ռուսաստանը դա չի ցանկանում», գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթի հոդվածագիր Թոմաս Ավենարիուսը:
     «ԱՄՆ էլ Մերձավոր Արևելքում բարձր նպատակների չի հետապնդում, և մրցակցությունը երկու կայսրությունների միջև ավելի մեծ գործոն է դարձել, քան Սիրիայում խաղաղության հասնելու ցանկությունը»,- գրում է հեղինակը: Այնպես որ Սիրիայի համար ՄԱԿ-ի և երրորդ երկրների կողմից «հրաշք պլան» մշակելու միջազգային ջանքերը վաղուց վերածվել են զավեշտի:
     «Հալեպում շրջափակման մեջ վերցված ապստամբների պարտությունը ժամանակի հարց է, և սիրիական կառավարիչները կպատժեն նրանց ամենասարսափելի ձևով»,- կանխատեսում է Ավենարիուսը` ավելացնելով, որ փոխզիջումը հուսալ Ասադի և ապստամբների միջև պատերազմի վեցերորդ տարում ուղղակի դոնկիխոտություն է: Նույնքան իրական չեն սպասումները, որ ԱՄՆ-ն կսկսի ռմբակոծել սիրիական ռազմական օդանավակայաններն, այն դեպքում, երբ այնտեղ վայրէջք են կատարում ռուսական ինքնաթիռները:
     «Ով կարող է երաշխավորել Ռուսաստանի պարտությունը Սիրիայում: Չեչնիայում Պուտիննն արդեն ցուցադրել է, թե ինչպես է պատերազմում. Ընտրելով զենք՝ նա միշտ նախընտրում է ամենամեծ տրամաչափը և ռումբեր ու հրթիռներ է կիրառում, մինչև քարը քարին չմնա: Դրանից հետո գահին է նստեցնում լսող կառավարչի, մի փոքր բաց է թողնում սանձը և ավելի է ամրապնդում իր իշխանությունը»: Նույնը, վստահ է Ավենարիուսը, Պուտինը կփորձի անել նաև Սիրիայում, և ԱՄՆ-ն չի կարողանա դա կանխել:

3992 | 0
Facebook