Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանգնեցրեք Ասադին հիմա, կամ երկարատև պատերազմի պատրաստվեք». The Wall Street Journal

17:30, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
«Կանգնեցրեք Ասադին հիմա, կամ երկարատև պատերազմի պատրաստվեք». The Wall Street Journal

«Նրանք անապատ են ստեղծում, և դա խաղաղություն են անվանում»,- գրել է հռոմեացի պատմաբան Տացիտը՝ մեջբերելով այն, ինչ ասել է Հռոմի նվաճումների մասին իր թշնամիներից մեկը»,- The Wall Street Journal-ի հոդվածում գրում է ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը: Նույնը կարելի է ասել այսօր Բաշար Ասադի և իր դաշնակցի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
     «Այն, որ վերջին հրադադարը խափանվեց, զարմանալի չէ,- ենթադրում է Մաքքեյնը: - Այն անհաջողությամբ կնքվեց, ինչպես և Օբամայի վարչակազմի՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ աշխատելու նախորդ փորձերը, քանի որ, ինչպես ասել է նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցն, «ուժով չամրապնդված դիվանագիտությունը լավագույն դեպքում անարդյունավետ կլինի, իսկ վատագույն դեպքում՝ վտանգավոր»:
     Ցանկացած այլընտրանքային մոտեցում պետք է սկսվի Ասադի ռազմաօդային ուժերի` ցամաքում մնալու հարկադրանքից, նշում է Մաքքեյնը: Ինքնաթիռները ռազմավարական առավելություն են, որոնք թույլ են տալիս ռեժիմին անվերջ շարունակել այդ հակամարտությունը՝ գազանաբար սպանելով խաղաղ սիրիացիներին: ԱՄՆ-ն և իր գործընկերները պետք է վերջնագիր ներկայացնեն Ասադին՝ դադարեցնել թռիչքները կամ զրկվել ինքնաթիռներից,- ասվում է հոդվածում: «Եթե Ռուսաստանը շարունակի ռմբակոծել, մենք պետք է հասկացնենք նրան, որ ավելի ռիսկային կդարձնենք իր ինքնաթիռների թռիչքները: Մենք պետք է նաև անվտանգ գոտիներ ստեղծենք Սիրիայի խաղաղ բնակիչների համար և անենք անհրաժեշտ ամեն ինչ նրանց Ասադի վայրագություններից, Պուտինից և էքստրեմիստական ուժերից պաշտպանելու համար»:

7985 | 0
Facebook