Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենամեծ ձկնաշուկայում օրական իրացվում է 2000 տոննա ծովամթերք

22:05, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենամեծ ձկնաշուկայում օրական իրացվում է 2000 տոննա ծովամթերք

Ցուկիձի շուկան գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի սրտում: Այն սկսել է գործել 1935 թվականից: Ամեն օր այստեղ իրացվում է ավելի քան 2 հազար տոննա ձուկ ու ծովամթերք, ինչի շնորհիվ շուկան համարվում է աշխարհի ամենամեծ ձկնաշուկան:

Բացի ծովամթերքից, այստեղ կարելի է ձեռք բերել նաև այլ սնունդ: Շուկայում կարևոր իրադարձություն է համարվում ամենամյա աճուրդը, որտեղ վաճառվում է որսացած ամենամեծ թյունոսը: Մասնակցել շուկայի առևտրին կարող են միայն որակավորված ձկնավաճառները: Հասարակ այցելուները կարող են միայն հետևել առևտրի ընթացքին և ամենօրյա առևտրի ավարտից հետո վաճառված ձուկը ձեռք բերել մանրածախ խանութներում: Ցուկիձի շուկան հանդիսանում է նաև զբոսաշրջային հայտնի վայր: Դրա տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 6 միլիարդ դոլար:

9847 | 0
Facebook