Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը ներկայացրել է Pixel և Pixel XL սմարթֆոնները

12:20, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Google-ը ներկայացրել է Pixel և Pixel XL սմարթֆոնները

Google ընկերությունը ներկայացրել է իր սմարթֆոնների առաջատար մոդելները` դրանց տալով Pixel և Pixel XL անվանումները: Նոր «գուգլոֆոն»-ների առանձնահատկություններից մեկն անձնական ասիստենտն է, որը կարող է զրույցի բռնվել, «վիրտուալ իրականության» ձևաչափի հետ համատեղումը և ցածր արժեքը` 649 դոլար: Այս սմարթֆոնն ունի լավագույն տեսախցիկը մինչ այժմ եղած սմարթֆոնների շրջանում։ DXOMark փորձագետների խումբը դրան 89 բալ է տվել։ Տեսախցիկը 12 մեգապիքսել է, դիաֆրագման՝ f/2.0: Սմարթֆոնի մարտկոցը 15 րոպեում կարող է լիցքավորվել այնքան, որ այն հնարավոր կլինի օգտագործել 7 ժամ։

7214 | 0
Facebook