Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մահվան դեմ 2 անգամ կռիվ տված ու հաղթած աղջիկը նոր կյանք է սկսում

23:05, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Մահվան դեմ 2 անգամ կռիվ տված ու հաղթած աղջիկը նոր կյանք է սկսում

Այս ողբերգությունը տեղի է ունեցել Դանա Վուլիչի հետ, երբ նա 28 տարեկան է եղել: Դանան ունեցել է ամեն ինչ` երջանիկ լինելու համար` ընտանիք, ընկերներ, հետաքրքիր աշխատանք: Սակայն ամեն ինչ փոխվել է մի ակնթարթում: Նատալի Դիմիտրովսկայա անունով մի կին երեկույթի ժամանակ նկատել է, թե ինչպես է Դանան զրուցում իր նախկին ամուսնու հետ, խանդից դրդված` երեկոյան մտել է աղջկա տուն, սպիրտ լցրել քնած աղջկա վրա ու հրկիզել: Հանցագործին դատապարտել են 17 տարվա ազատազրկման, իսկ հրաշքով փրկված Դանան հետագա 2 տարիներին ամեն օր կյանքի ու մահվան սահմանագծում կռիվ է տվել:

Երբ նրա վիճակը կայունացել է, հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն ստիպված է եղել երկար տարիներ կրել հատուկ դիմակ, որն արագացրել է մաշկի վերականգնումն ու պաշտպանել վարակներից:

Սակայն դժբախտությունները դրանով չեն սահմանափակվել: Շուտով նրա մոտ հայտնաբերվել է արգանդի քաղցկեղ: Բայց Դանան այդ սարսափելի հիվանդությունն էլ է կարողացել հաղթահարել: Եվ երբ վերջապես բժիշկները նրան թույլատրել են հանել դիմակը, բոլորը տեսել են խիզախ ու չընկճվող աղջկա նոր ու գեղեցիկ դեմքը:

11194 | 0
Facebook