Խնդրում ենք սպասել...

Համացանց

Yahoo-ն իր օգտատերերի նամակները տրամադրել է ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին. Reuters

11:30, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Yahoo-ն իր օգտատերերի նամակները տրամադրել է ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին. Reuters

Yahoo համացանցային ընկերությունը պատճենել է իր միլիոնավոր օգտատերերի էլեկտրոնային փոստերի հաշիվներն` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների խնդրանքով, հայտնում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Գաղտնի հրահանգն ստանալուց հետո Yahoo-ն ստեղծել է մի ծրագիր, որով անալիզի է ենթարկել իր բոլոր օգտատերերի նամակաները: Ծրագիրն ստուգել է բոլոր նամակները` համաձայն որոշակի նշանների համադրության առկայության:
     Yahoo-ն այս կապակցությամբ պարզաբանում է տվել BBC-ին, ասելով. «Yahoo-ն օրինապահ ընկերություն է և հետևում է Միացյալ նահանգների օրենքներին»:
     Նշենք, որ ԱՄՆ օրենքները թույլատրում են երկրի հատուկ ծառայություններին` ստանալ օգտատերերի մասին տվյալներ, եթե դրանք կարող են օգնել` կանխել ահաբեկչական հարձակումները:

28728 | 0
Facebook