Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն գնդակ է մատակարարել՝ որդու հանդիպման ընթացքում

01:00, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Ռոնալդուն գնդակ է մատակարարել՝ որդու հանդիպման ընթացքում

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատարել է գնդակ մատակարարող տղայի դերը՝ որդու՝ Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպման ընթացքում։ Ռոնալդու-կրտսերը հանդես է գալիս Իսպանիայի մանկական առաջնության 4-րդ դիվիզիոնի «Պոսուէլո Դե Ալարկոն» թիմի կազմում։ Դա Ռոնալդուի որդու նորամուտի հանդիպումն է եղել, և հայրիկը, խաղին հետևելիս, ակնհայտ անհանգիստ է եղել։ Նա, մյուս ծնողների հետ միասին, կանգնած է եղել դարպասների հետևում և մի քանի անգամ նույնիսկ վազել է գնդակի հետևից, երբ այն լքել է խաղադաշտը։ Նշենք, որ Ռոնալդու-կրտսերը գոլի հեղինակ է դարձել, իսկ «Պոսուէլո Դե Ալարկոն»-ն հաղթել է։

8435 | 0
Facebook