Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գվարդիոլան արգելել է իր ֆուտբոլիստներին օգտվել ինտերնետից

23:15, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Գվարդիոլան արգելել է իր ֆուտբոլիստներին օգտվել ինտերնետից

«Մանչեսթր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արգելել է թիմի ֆուտբոլիստներին ակումբի մարզաբազայում օգտվել ինտերնետից։ Իսպանացի մասնագետը պահանջել է անջատել մարզումային համալիրի Wi-Fi-ը։ Չի աշխատում նաև բջջային ինտերնետը։ Գվարդիոլան ցանկանում է, որ ֆուտբոլիստներն ավելի շատ շփվեն միմյանց հետ։

«Նա ցանկանում է, որ մենք նախաճաշենք և ճաշենք միասին։ Ինտերնետն անջատված է, մենք շփվում ենք իրար հետ։ Մենք չենք օգտվում նաև 3G-ից»,- նշել է թիմի պաշտպան Պաբլո Սաբալետան։

7421 | 0
Facebook