Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ անդամ երկրներում նավթի արդյունահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել

22:50, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
ՕՊԵԿ անդամ երկրներում նավթի արդյունահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել
     Միջազգային Bloomberg գործակալությանը հայտնի է դարձել, որ սեպտեմբերին ՕՊԵԿ անդամ հանդիսացող երկրները ռեկորդային ծավալներով նավթ են արդյունահանել: Արդյունահանման համատեղ ծավալը գերազանցել է օրական 33,75 միլիոն բարելը:
     Համաձայն ՕՊԵԿ-ի հրապարակած վերջին պաշտոնական զեկույցի, օգոստոսին նավթի արդյունահանումը կազմել է օրական 33,24 միլիոն բարել: Համաձայն լրատվական գործակալության տվյալների՝ 1 ամսվա ընթացքում արդյունահանումն ավելացել է օրական 170 հազար բարելով:
     Ռեկորդային այս ցուցանիշը գրանցվել է մասնավորապես Լիբիայում և Նիգերիայում արդյունահանման ծավալների ավելացման ֆոնին:
3582 | 0
Facebook