Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադը հայտարարել է Սիրիայում զինյալների հետ երկխոսության հնարավորության մասին

20:20, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Ասադը հայտարարել է Սիրիայում զինյալների հետ երկխոսության հնարավորության մասին

Սիրիայում զինված խմբավորումների հետ երկխոսությունը հնարավոր է և ընթանալու է, եթե դա կդադարեցնի երկրում արյունահեղությունը։ ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ իրանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Պատասխանելով զինված խմբավորումների հետ երկխոսության հնարավորության մասին հարցին, որոնք կհրաժարվեն զենքից, պատասխանն է՝ այո։ Դա այն է, ինչ արդեն անում ենք։ Յուրաքանչյուրին, ով որոշել է վայր դնել զենքը, լիակատար համաներում ենք շնորհել։ Դա նաև ժողովրդի շահերից է բխում, արվում է հանուն արյունահեղության դադարեցման»,- ասել է Սիրիայի նախագահը։

3978 | 0
Facebook