Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյսջամփերը մահացել է՝ Ֆրանսիայում վտանգավոր թռիչք կատարելու ընթացքում

18:30, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Բեյսջամփերը մահացել է՝ Ֆրանսիայում վտանգավոր թռիչք կատարելու ընթացքում

Ֆրանսիայում մահացել է աշխարհի ամենահայտնի բեյսջամփերներից մեկը՝ ռուս Ռաթմիր Նագիմյանովը։ Ֆրանսիական Ալպերում՝ Շամոնիում, 3,8 հազար մետր բարձրությունից վինգսյութով (թևավոր կոստյում) թռիչք կատարելու ընթացքում մարզիկի անկարգելը չի բացվել, և նա բախվել է եռահարկ շենքի պատին՝ տեղում մահանալով։

Նշենք, որ հուլիսի սկզբին Ռաթմիրը նույն վայրում հաջող թռիչք է կատարել։ Թռիչքից հետո նա նշել է, որ Շամոնին շատ բարդ տեղանք է՝ նախատեսված միայն փորձառու բեյսջամփերների համար։

Ռաթմիր Նագիմյանովը՝ վինգսյութով
Ռաթմիր Նագիմյանովը՝ վինգսյութով
Ռաթմիր Նագիմյանովի՝ հուլիսին կատարած հաջող թռիչքը
6277 | 0
Facebook