Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասանժը խոստացել է հրապարակել «ԱՄՆ-ի ընտրությունների մասին» փաստաթղթերը

16:20, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Ասանժը խոստացել է հրապարակել «ԱՄՆ-ի ընտրությունների մասին» փաստաթղթերը

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է մոտ ժամանակում «կարևոր» տեղեկատվություն հրապարակել, որը կապված է ԱՄՆ-ում նախընտրական արշավի հետ:
     Ասանժը հանդես է եկել WikiLeaks կայքի նախագծի 10-ամյակի կապակցությամբ: Լրագրողների հետ շփման համար հեռուստակամուրջ էր կազմակերպվել, քանի որ Ասանժն արդեն 4 տարի է չի կարող լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
     Թե ինչ փաստաթղթեր են հրապարակվելու, Ասանժը չի մանրամասնել: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե խոսքը կարող է գնալ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատի մասին, սակայն Ասանժը հայտարարեց, որ իր հակառակորդ Դոնալդ Թրամփին օգնելու նպատակ չի հետապնդում:

3722 | 0
Facebook